18/03/2020 15:02
Արցախում կորոնավիրուս չկա. 13 փորձանմուշի պատասխանն էլ բացասական է եղել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և կոչ է անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել և ուղարկվել լաբարատոր փորձաքննության:
13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել: