18/03/2020 16:42
ՀՔԾ-ն դադարեցնում է քաղաքացիների դիմումների առձեռն տարբերակով ընդունումը
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:
«Խնդրում ենք այսուհետ վերը նշված փաստաթղթերն ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով [email protected] հասցեով: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34711) 900 029 հեռախոսահամարով», - նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։