18/03/2020 17:15
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նշանակվել է պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արտակարգ դրության իրավական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է նշանակել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին:
Հիշեցնենք, որ արտակագ դրության հաստատումից հետո ձևավորվել է պարետատուն, պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։