18/03/2020 14:16
Մխիթար Հայրապետյանը պատգամավորների օգնականներին հորդորեց լքել նիստերի դահլիճը
Այսօր՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկարկից մի քանի րոպե անց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ներկաներից ներողություն խնդրեց և նիստը 5 րոպեով ընդմիջեց՝ այլ բացատրություն չներկայացնելով:
Վերջինիս հետ նիստերի դահլիճից դուրս եկան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Վերադառնալուց հետո նա հորդորեց նիստերի դահլիճը լքել պատգամավորների օգնականներին՝ մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով: