18/03/2020 18:19
«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն անհատական մոտեցում կցուցաբերի
«Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում իր գործունեությանը:
«Հարգելի հաճախորդներ,
ելնելով արտակարգ իրավիճակից՝ «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայումս դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։ Նշված հաճախորդները լրացուցիչ կտեղեկացվեն։
Միևնույն ժամանակ հորդորում ենք եկամուտ ունեցող վարկառուներին կատարել վարկերի մարումները՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից:
Վարկային պարտավորությունները կատարելու համար կարող եք օգտվել նաև մեր գործընկերների վճարային տերմինալներից՝
Իդրամ http://vrk.am/dx2h4
Իզի փեյ http://vrk.am/pguy4
Թել-սել http://vrk.am/azrzw
Միաժամանակ հիշեցնում ենք, որ վճարային համակարգերով ժամը 21։00-ից հետո կատարված վճարումները համարվելու են ընդունված հաջորդ աշխատանքային օրը։
Խնդրում ենք նաև
Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,
Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,
Խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց,
Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով»: