18/03/2020 12:05
Մեր հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված, երկրում ալկոգելի պակաս չկա. Վարչապետ
Այսօր ես պարզել եմ, որ Հայաստանում օրական 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ երկրում ալկոգելի պակաս չկա:
«11 հազար լիտր սպիրտի մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր մեր հայրենակիցների տներում ահռելի մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված: Տեղեկություն ունենք, որ այս օրերին արտադրական պրոցեսին կմիանա չորրորդ տեղական ընկերությունը», - նշեց Նիկոլ Փաշինյանը: