18/03/2020 15:13
Առաջարկվում է գովազդի տեղադրում Հանրային հեռուստաընկերությունում՝ մեկ եթերաժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ
Հանրային հեռուստաընկերությունն այսօր իր առջև տեխնիկական վերազինման և եթերացանցի վերանայման խնդիր է դրել, հետևաբար առանց լրացուցիչ ֆիանասական միջոցների այս խնդիրն անհնարին է լուծել, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտաարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս նա հիշեցրեց, որ միչև 2014 թվականը Հանրային հեռուսընկերությունն իրավունք ուներ առևտրային գովազդ տեղադրելու, սակայն օրենքի փոփոխությունից հետո այդ եկամուտներից զրկվել է:
«Դրա համար այս նախագծով առաջարկվում է գովազդի տեղադրում Հանրային հեռուստաընկերությունում՝ մեկ եթերաժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ: Սոցիալական անվճար գովազդը կլինի ժամը 00:0-ից մինչև 18:00-ն, իսկ 18:00-00:00-ն կլինի վճարովի գովազդ», - ասաց բանախոսը: