18/03/2020 19:53
Նշվել է կորոնավիրուսի կյանքի տևողությունը տարբեր առարկաների վրա
Գիտնականները պարզել են, որ նոր կորոնավիրուսը տարբեր մակերևույթների վրա կարող է պահպանվել մոտ 72 ժամ: Բրիտանացի փորձագետների աշխատանքը հրապարակվել է «The New England Journal of Medicine»-ում:
Հետազոտողները համեմատել են՝ ինչպես են պանդեմիայի պատճառ հանդիսացող SARS-CoV-2 վիրուսը և դրա նախորդ՝ SARS-CoV-1-ը, տարածվում տարբեր պայմաններում:
Պարզվել է, որ երկու վիրուսներն արտաքին միջավայրում գործում են բավականին նման:
Դրանք ավելի լավ են գոյատևում պլաստիկի և չժանգոտվող պողպատի վրա, քան, օրինակ, պղնձի և ստվարաթղթի: