18/03/2020 18:33
Այսօր ժամը 18:00-ի դրությամբ պետությունը ստացել է 45 մլն դրամից ավելի նվիրաբերություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով
Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 18-ի ժամի 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 45 763 615.10 դրամ:
Ընդհանուր կատարվել է 280 վճարում, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: