18/03/2020 14:58
Ֆիզիկական անձինք ու կազմակերպությունները 43 մլն 121 հազար դրամ են նվիրաբերել պետությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով
Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 18-ի ժամի 14:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ:
Ընդհանուր կատարվել է 218 վճարում, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: