19/03/2020 13:55
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 7 դեպք. վարակվածների թիվը 122 է
Այս պահին արձանագրվել է կորոնավիրուսի հաստատման 122 դեպք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ունենք առողջացման 1 դեպք:
Նախարարի խոսքով՝ նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ:
«Ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել։ Դա իրավիճակն ինչ-որ չափով լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև սպասում ենք, որ ամեն դեպքում, արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության և աշխատանքների կազմակերպման բնույթի հետ», - ասաց նա։
Թորոսյանն ընդգծեց, որ վարակվածների առողջական վիճակը լավ է, նրանք մեծամասամբ չեն ջերմում։