19/03/2020 14:06
Եվրախորհրդարանը կողմ է Brexit ի անցումային շրջանի երկարաձգմանը՝ կորոնավիրուսով պայմանավորված
Եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ կողմ են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների անցումային շրջանն առավելագույնը մինչև 2022 թվականը երկարաձգելուն` կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Funke մեդիախումբը:
«Պանդեմիան բարդացնում է առանց դրա էլ շատ ամբիցիոզ պլանը», - ասել է Funke-ին Brexit-ի հարցով Եվրախորհրդարանի հանձնակատար Դևիդ Մաքալիսթերը:
«Եվրոպական կողմից մենք պատրաստ ենք երկարաձգել անցումային փուլն առավելագույնը մինչև 2022 թվականի ավարտը: Դրա համար Միացյալ Թագավորությունը պետք է համապատասխան հարցում ուղարկի», - ասել է նա:
«Ներկայիս պայմաններում ժամկետների երկարաձգման հարցը կրկին պետք է շատ ուշադիր ուսումնասիրվի Լոնդոնում», - ընդգծել է քաղաքական գործիչը:
Իր հերթին, Եվրախորհրդարանի ղեկավարի տեղակալ Կատարինա Բարլեյն հայտարարել է, որ «ներկայիս ճգնաժամային իրավիճակում անձնական բանակցություններն անհնար են»: