19/03/2020 15:06
Վերջնական պատասխանն ունենք, թե որն ենք անում. Հայկ Մարությանը՝ մետրոյի կառուցվելիք կայարանի մասին
Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման մի քանի ծրագիր է քննարկվել, այսօր ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մոտավորապես վերջնական մենք ունենք մեր համար պատասխանը, թե որն ենք անում: Այդ ուղղությամբ որոշակի քայլեր ենք կատարում՝ նախագիծ, նախահաշիվ: Որտեղ որ լինելու է կայարանը, հարակից տարածքների գնահատում ենք սկսել, մեր ճարտարապետներն ընդհանուր սահմաններն են ճշտում, որ վերջնական մոդելն ունենանք», - ասաց Երևանի քաղաքապետը: