19/03/2020 14:39
Իտալիայից Երևան վերադարձած ՀՀ քաղաքացիներից միայն մեկի մոտ է նկատվել ջերմություն․ նրան կթեստավորենք․ նախարար
Մարտի 15-ին Իտալիայից Երևան վերադարձած ՀՀ քաղաքացիներից միայն մեկի մոտ է ջերմության բարձրացում նկատվել, վերջինս երեկ տեղափոխվել է հիվանդանոց, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Գրեթե բոլորը շատ լավ են իրենց զգում, միայն երեկ ունեցել ենք ջերմության բարձրացում մի պացիենտի մոտ, որին տեղափոխել ենք հիվանդանոց, կթեստավորենք, մնացած բոլորին թեստավորելու ենք կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետև նրանք փաստացի առողջ մարդիկ են։
Նույնիսկ եթե նրանց մոտ վիրուսn առկա է, 14-րդ օրվա վերջում այն, պարզապես դուրս գալով օրգանիզմից, մեզ հնարավորություն կտա միանգամից ստանալ բացասական պատասխան, իմաստ չկա հիմա թեստավորելու։ Մենք դրանում համոզվեցինք, երբ մյուս օջախի հետ կապված անձանց թեսատավորեցիք առանց որևէ նախանշանների հայտնաբերեցինք մոտ 18 դեպք, որոնք ունեին վիրուսը, բայց որևէ ախտանշան չունեին։
Արդյունքում մեր թվերի վրա պլյուս 18 ունեցանք, հեևաբար իմաստ չկա մեկուսացված անձանց թեսատվորելու, քանի դեռ նրանց մոտ չի առաջացել գանգատ և չի լրացել կարանտինի ժամկետը», - ասաց նա։
Հիշեցնենք, որ Հռոմից Երևան է ժամանել 67 ՀՀ քաղաքացի, ովքեր անմիջապես մեկուսացվել են։