19/03/2020 12:27
Կորոնավիրուսով վարակման 115 դեպքից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ «Նորք» ինֆեկցիոն
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը մանրամասներ է հաղորդել հանրապետությունում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի վերաբերյալ․
«115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ:
1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ չկա»: