19/03/2020 11:22
Կորոնավիրուսի 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ. Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի, Facebook-յան իր էջում գրում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Առողջություն եմ ցանկանում նրան։
Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։
Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը», - գրել է նա: