19/03/2020 19:40
Սպիտակ տունը երեք շաբաթվա ընթացքում ամերիկացիներին կվճարի 1000-ական դոլար
Սպիտակ տունը նախատեսում է դրամական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին՝ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին. 1000 դոլար յուրաքանչյուր մեծահասակի և 500 դոլար մեկ երեխայի համար, հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմն աշխատանքներ է տանում, որպեսզի քաղաքացիները վճարումներ ստանան առաջիկա երեք շաբաթվա ընթացքում, ասել է Մնուչինը «Fox Business News»-ին տված հարցազրույցում:
Նախարարը նաև ասել է, որ Սպիտակ տունը նախատեսում է 500 միլիարդ դոլարի ուղղակի կանխիկ վճարումներ ուղղել քաղաքացիներին՝ խթանիչ միջոցառումների լայնածավալ փաթեթի շրջանակում, որը ներկայիս պայմաններում պետք է աջակցի ԱՄՆ տնտեսությանը: