19/03/2020 15:54
Կորոնավիրուսի պատճառով Եգիպտոսի ռեստորանների և առևտրի կենտրոնների աշխատանքը սահմանափակվել է
Եգիպտոսի իշխանությունները հինգշաբթիից մարտի 31-ը սահմանափակումներ են մտցրել երեկոյան և գիշերային ժամերին առևտրի կենտրոնների, սրճարանների, ռեստորանների և զվարճանքի այլ օբյեկտների աշխատանքի վրա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, հայտնում են երկրի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից:
«Ռեստորանները, սրճարանները, խաղատները, գիշերային ակումբները և առևտրի կենտրոնները կփակվեն տեղական ժամանակով 19.00-ից (Երևանի ժամանակով 21.00-ից) մինչև 06.00-ը (Երևանի ժամանակով 08.00-ն) մինչև մարտի 31-ը: Որոշումը չի ազդում հացաբուլկեղենի, մթերային խանութների, դեղատների, սուպերմարկետների վրա, ներառյալ՝ առևտրի կենտրոններում», - մամուլի ծառայությունը մեջբերում է կառավարության որոշումը: