19/03/2020 16:36
Ղազախական ակումբը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է վճարել խաղացողների աշխատավարձը
Ղազախստանի «Կասպիյ» ակումբը կասեցրել է ֆուտբոլիստների պայմանագրերի գործունեությունը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հայտնում է «KazFootball»-ը:
Հիմնական թիմի խաղացողներին նամակ է ուղարկվել, որում ասվում է՝ ակումբը միակողմանիորեն դադարեցնում է կնքված պայմանագրերն արտակարգ դրության ժամանակ:
Եթե արտակարգ դրությունը երկարաձգվի, պայմանագրի կասեցումը ևս կերկարաձգվի:
Փաստաթուղթը ստորագրել է ակումբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էրլան Եսիմովը:
Ղազախստանի առաջնության երկու տուրերում «Կասպիյ»-ը երկու անգամ պարտություն է կրել: