19/03/2020 19:10
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Կիևը Ղրիմում սադրանք է նախապատրաստում
Ուկրաինան Ղրիմում մայիսի 3-ին սադրանք է նախապատրաստում, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այժմ պատրաստվում է նոր սադրանք՝ մայիսի 3-ին «Մարտ դեպի Ղրիմ», որի կազմակերպիչն, այսպես կոչված, «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսն» է: Նրանք պատրաստվում են բառացիորեն ներխուժել թերակղզի՝ Ռուսաստանի պետական սահմանի ողջ երկայնքով», - ասել է դիվանագետը:
Մոսկվան Կիևին կոչ է անում հրաժարվել նման ծրագրերից, ընդգծել է Զախարովան: