19/03/2020 16:03
Ղրղզստանը կփակարկի օդային տարածքը բոլոր երկրների համար, բացառությամբ՝ Ռուսաստանի
Ղրղզստանի իշխանությունները մտադրություն ունեն կորոնավիրուսի պատճառով փակել օդային սահմանները բոլոր երկրների համար, բացառությամբ՝ Ռուսաստանի, հինգշաբթի հայտնել են հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարարությունից:
«Այսօր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխող հանրապետական շտաբը կքննարկի օդային սահմանները փակելու հարցը: Մենք կթողնենք միայն Ռուսաստանից Ղրղզստան թռիչքները», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունն ավելացրել է, որ կիրականացվեն երկու չվերթներ՝ Մոսկվայից Բիշքեկ և Օշ, ինչպես նաև՝ Նովոսիբիրսկից Բիշքեկ: