19/03/2020 18:14
Լոնդոնի մետրոպոլիտենը կորոնավիրուսի պատճառով սահմանափակում է աշխատանքը
Լոնդոնի մետրոպոլիտենը սահմանափակում է աշխատանքը՝ COVID-19 կորոնավիրուսով վարակի տարածման սպառնալիքի պատճառով:
Այս մասին հայտարարել է լոնդոնյան տրանսպորտային օպերատոր TfL-ը:
«Վաղվանից (մարտի 19-ը, խմբ) Լոնդոնի ստորգետնյա մինչև 40 կայարաններ, որոնք տարանցման կետեր չեն այլ կայարանների համար, կփակվեն մինչև հետագա ծանուցումը», - ասվում է մամուլի հաղորդագրությանում:
Բացի այդ՝ մարտի 20-ից, «Waterloo & City» գիծն ամբողջությամբ կփակվի:
«Ես հորդորում եմ լոնդոնցիներին օգտագործել հասարակական տրանսպորտը միայն արտակարգ իրավիճակների դեպքում», - մեջբերվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ղեկավար Սադիկ Խանի հայտարարությունը: