19/03/2020 10:16
Կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ ԵԱՀԿ-ն դադարեցնում է դիտարկումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դադարեցնում է դիտարկումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում:
«Իրավիճակը, որը ստեղծվել է նոր կորանավիրուսի (COVID-19) տարածումից հետո, ամբողջ տարածաշրջանում հանգեցրել է միջազգային սահմանների փակմանը, տեղացի և միջազգային աշխատակիցների ճամփորդությունների սահմանափակմանը, ինչպես նաև վարակի տարածումը կանխելու նպատակով անմիջական շփումների սահմանափակմանը», - ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված նրա հայտարարության մեջ:
«Վերոնշյալը հաշվի առնելով և կողմերի հետ խորհրդակցելուց հետո մշտադիտարկումը կդադարեցվի մինչև այդ սահմանափակումները վերացվեն:
Միևնույն ժամանակ ես կշարունակեմ կապի մեջ մնալ համապատասխան ռազմական իշխանությունների հետ», - հայտարարել է Կասպրշիկը: