19/03/2020 13:15
«Պոբեդան» մինչև ապրիլի 15-ը դադարեցնում է թռիչքները դեպի Գյումրի
«Պոբեդան» մարտի 19-ից ապրիլի 15-ը Մոսկվայից Գյումրի (Հայաստան) չվերթները դադարեցնում է, լրագրողներին ասել է ընկերության ներկայացուցիչը:
Ինչպես գրում է «Интерфакс»-ը, որոշումը, նրա խոսքով, կայացվել է ՀՀ կառավարության կողմից մտցված Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման կապակցությամբ:
«Մարտի 19-ից ապրիլի 15-ը ժամանակահատվածի համար Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթների տոմսեր ունեցող հաճախորդները ավտոմատ կերպով կստանան փոխհատուցում:
Հաշվի վրա գումարի փոխանցման ժամկետը կախված է քարտը թողարկող բանկի պայմաններից և միջինը կազմում է 14 օր», - նշել է նա: