19/03/2020 15:59
Կորոնավիրուսի պատճառով Սերբիան ամբողջովին փակելու է օդային հաղորդակցությունը
Բելգրադի «Նիկոլա Թեսլա» միջազգային օդանավակայանը հինգշաբթի ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով 15:00-ին) ամբողջովին փակելու է օդային հաղորդակցությունը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, РИА Новости-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Սերբիայի ազգային հեռուստատեսությունը և «Տանյուգ» գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էին նախօրեին օդանավակայանի և երկնքի ամբողջական փակման մասին;
«Կառավարությունից մենք ակնկալում ենք այնպիսի հրաման, որը կիրականացնենք: Ավելի վաղ ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովիչը հայտարարել էր նման մտադրության մասին», - գործակալությանը հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ փակվել էր երկրի երկրորդ միջազգային օդանավակայանը` «Կոնստանտին Մեծ -ը, Նիշ քաղաքում:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ հինգշաբթի Սերբիայում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 97-ի: