19/03/2020 19:19
Թուրքիայում 15 մարդ մահացել է ալկոհոլով COVID-19-ի «կանխարգելման» հետևանքով
Ստամբուլում կեղծ ալկոհոլով թունավորվումից տասնհինգ մարդ է մահացել, ևս 60-ը` տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Մարդիկ մտադրվել էին դրանով պաշտպանվել կորոնավիրուսից, հինգշաբթի հայտնել է «Հուրիեթ» թերթը:
Նշվում է, որ Թուրքմենստանից ներգաղթածները գնել են նկուղներում պատրաստված արտաքին սպառման համար ալկոհոլ ու սկսել են խմել այն, ինչը զանգվածային թունավորումների պատճառ է դարձել:
Ալկոհոլի վաճառքին մասնակցած յոթ անձ ձերբակալվել է: Կատարվում է հետաքննություն: