19/03/2020 14:50
Իսպանիայում կորոնավիրուսից Վրաստանի քաղաքացի է մահացել
Վրաստանի տարեց քաղաքացին մահացել է Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակի հետևանքով, հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին:
«Իսպանիայում գրանցվել է մեր քաղաքացու մահը: Նա 74-ամյա մի կին է, որը նույնպես ունեցել է քրոնիկ հիվանդություններ: Մենք մշտական կապի մեջ ենք ընտանիքի անդամների հետ, մեր դիվանագիտական ծառայության անդամներն օգնում են, որպեսզի նրանք լուծեն բոլոր ընթացակարգերը», - ասել է Չիկովանին ճեպազրույցի ժամանակ: