19/03/2020 17:35
Նիդեռլանդներում նախարարն ուշագնաց է եղել կորոնավիրուսի վերաբերյալ քննարկման ընթացքում (Տեսանյութ)
Նիդեռլանդների Առողջապահության նախարար Բրունո Բրյուինսն ուշագնաց է եղել կորոնավիրուսի վերաբերյալ քննարկման ընթացքում, հայտնում է Reuters-ը:
56-ամյա Բրունո Բրյուինսը գիտակցությունը կորցրել է խորհրդարանական քննարկումների ժամանակ: Մյուս նախարարները օգնել են նրան ոտքի կանգնել: Մի բաժակ ջուր խմելուց հետո, Բրյուինները լքել է սենյակը:
Ավելի ուշ նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար և բացատրել՝ ինչու է ընկել: