19/03/2020 12:35
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է մարտի 19-ի հեռավար տեսադասերի դասացուցակը
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել այսօր գործարկվող հեռավար տեսադասերի դասացուցակի մասին։
«Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն էջում։
Մարտի 19-ի դասացուցակը՝
11։00 – Հայոց լեզու, թեմա՝ «Բառարանագրություն» (10-րդ դասարան)
11։45 – Հայ գրականություն, թեմա՝ Շիրվանզադեի «Քաոսը» (10-րդ դասարան)
12։30 – Մաթեմատիկա, թեմա՝ «Թվի մասը գտնելը» (4-րդ դասարան)
13։15 – Մայրենի, թեմա՝ «Կռունկը» (2-րդ դասարան)
14։00 – Կենսաբանություն, թեմա՝ «Միջատների դերը բնության մեջ և մարդու կյանքում» (7-րդ դասարան)
14։30 – Կենսաբանություն, թեմա՝ «Մարսողությունը մարսողական ուղու տարբեր բաժիններում» (8-րդ դասարան):