19/03/2020 11:57
Դատախազությունն էջմիածինցի տիկնոջ զարմիկի հաղորդումն ուղարկել է ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազությունը կորոնավիրուսով վարակված էջմիածինցի տիկնոջ զարմիկի` իր անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու և տարածելու վերաբերյալ հաղորդումն ուղարկել է ոստիկանություն, Aysor.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ փաստաբան Գոհար Հովհաննիսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված էջմիածինցի կնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել իր անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց իր համաձայնության լրատվամիջոցներում, սոցցանցերում հրապարակելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։