19/03/2020 12:38
Սոբյանինը հայտարարել է Մոսկվայում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին
Կորոնավիրուսով վարակված հիվանդի մահվան առաջին դեպքն է գրանցվել Ռուսաստանում՝ Մոսկվայում, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
«Դժբախտաբար, կորոնավիրուսով վարակից առաջին կորուստն ունենք: 79-ամյա կնոջ մոտ թոքաբորբը բարդացել էր լուրջ հիվանդություններով. 2-րդ տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ և հիպերտոնիա», - հինգշաբթի գրել է Սոբյանինը Twitter-ում:
Նա մանրամասնել է, որ մահացած կնոջ շրջապատը դիտարկման տակ է, նրանց մոտ ծանր ախտանիշներ չկան: