19/03/2020 11:29
Երևանի քաղաքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով. Հայկ Մարության
Ինչ-որ պահանջվում է Երևանի քաղաքապետարանից, ամեն ինչ արվում է, բայց առանց ՀՀ ամեն քաղաքացու մասնակցության՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում արդյունք գրանցել հնարավոր չի լինի, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ես բոլորին խնդրում եմ, որպեսզի հանրային վայրերում դիմակներ կրեն: Սա առաջին հերթին պետք է նրա համար, որպեսզի դիմացինին պաշտպանենք մեզնից: Ես կխնդրեի նաև շատ ուշադիր լինել տարեցների նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով տարեցների՝ տնից դուրս գալու առիթները: Խնդրանքս այն է, որ գնումներն անեն երիտասարդները և փոխանցեն իրենց տարեց հարզատնեին», - ասաց քաղաքապետը:
Հայկ Մարությանը միաժամանակ շեշտեց, որ վերջին օրերին քաղաքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով, տարեց աշխատակիցներին և քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցներին հորդորել են մնալ տանը կամ տանից աշխատել: