20/03/2020 19:21
«Azur Air»-ը դարձել է ռուսական առաջին ավիաընկերությունը, որը դադարեցրել է բոլոր թռիչքները COVID-19-ի պատճառով
COVID-19 համաճարակի պատճառով միջազգային թռիչքների սահմանափակումների պայմաններում «Azur Air»-ը դարձել է ռուսական առաջին ավիաընկերությունը, որը դադարեցրել է իր բոլոր չվերթները:
««Azur Air»-ը, ցույցաբերելով պատասխանատու քաղաքացիական դիրքորոշում, կապված ռուսաստանցի զբոսաշրջիկների առողջության հետ, լիովին պաշտպանում է իր ռազմավարական գործընկերոջ՝ «ANEX Tour» տուրիստական ընկերության որոշումը ՝ չեղարկելով Ռուսաստանից բոլոր չվերթները 2020 թվականի մարտի 22-ից ապրիլի 20-ը:
Մենք վստահ ենք, որ այս միջոցառումն իր ներդրումը կունենա Ռուսաստանի քաղաքացիների առողջության պահպանության գործում և թույլ կտա հազարավոր զբոսաշրջիկների խուսափել հարկադրված կարանտինային միջոցառումներից՝ հայրենիք վերադառնալուն պես», - ասված է ընկերության հաղորդագրությունում:
«Azur Air»-ը կշարունակի թռիչքներ իրականացնել միայն արտասահմանից Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար: