20/03/2020 13:30
Աշխարհում կորոնավիրուսով մահացությունների թիվը մոտենում է 10 հազարին
Աշխարհում 233 հազար 838 մարդ վարակված է կորոնավիրուսով, մահացածների թիվը հասել է 9840-ի, ապաքինվել է ավելի քան 85 հազար մարդ, գրում է South China Morning Post թերթը:
Անցած 24 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհում 23.1 հազար մարդ է վարակվել նոր կորոնավիրուսով, մահացել է 1000 հոգի:
Հինգշաբթիի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն Իտալիայում աճել է 3405-ով, գրանցվել է վարակի հետևանքով մահվան 428 դեպք: Երկրում ընդհանուր առմամբ վարակված է 41 035 մարդ:
Իրանում արձանագրվել է հիվանդության 18 407 դեպք (մահացել է 1284 մարդ), Հարավային Կորեայում 8652 (94), Իսպանիայում՝ 17147 (767), Ֆրանսիայում ՝ 10995 (372), Գերմանիայում՝ 10999 (24), ԱՄՆ-ում ՝ 10442 (150), Ճապոնիայում (հաշվի առնելով Յոկոհամա կարանտինացված նավարկության նավը)՝ 1670 (39), Շվեյցարիայում ՝ 3438 (33), Ավստրիայում՝ 2013 (6), Բելգիայում՝ 1486 (11), Շվեդիայում՝ 1423 (10), Դանիայում՝ 1151 (4):
Կորոնավիրուսով վարակի առնվազն 1000 դեպք է գրանցվել աշխարհի 150 երկրներում և շրջաններում: