20/03/2020 19:04
Ավստրիայում երկարաձգվել են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակիչ միջոցներ
Ավստրիան երկարաձգում է կորոնավիրուսի հետագա տարածման դեմ պայքարի միջոցները երեք շաբաթով՝ մինչև ապրիլի 13-ը, ասել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
«Շատերը հարցնում են՝ ի՞նչ կլինի հետո, և արդյունավե՞տ է այն, ինչ հիմա անում ենք: Այսօր ես կարող եմ ձեզ հստակ պատասխանել՝ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում», - ասել է Կուրցը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Խնդրում եմ՝ դիմացեք: Մենք պետք է շարունակենք պահպանել ձեռնարկված միջոցները», - ավելացրել է նա՝ նշելով, որ սոցիալական շփումների կրճատումը նվազեցնում է վարակի վտանգը: