20/03/2020 14:47
Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ն բաց է Brexit-ի հարցով Լոնդոնի հետ բանակցությունների համար
ԵՄ-ն՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված, բաց է Brexit-ի հարցով Միացյալ Թագավորության հետ բանակցությունների համար: Այս մասին ուրբաթ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ «Deutschlandfunk» ռադիոկայանի եթերում:
«Մենք բաց ենք բանակցությունների համար, բայց Բորիս Ջոնսոնի կառավարությունը պետք է այդ մասին որոշում կայացնի: Մենք այստեղ ուժեղ դիրք ենք զբաղեցնում», - ասել է նա:
«Բրիտանացիների շահերից է բխում մնալ ընդհանուր շուկայի մի մասը: Մենք պատրաստ ենք բանակցությունների, և դա կարևոր է», - ասել է ֆոն դեր Լյայենը:
Երկխոսությունը շարունակվում է ՝ ներառյալ տեսահամաժողովի ռեժիմով:
Ավելի վաղ, ԵՄ-ի հիմնական բանակցող Միշել Բարնյեի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: