20/03/2020 19:27
Եղիսաբեթ Երկրորդը կոչ է արել բրիտանացիներին համախմբվել
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հայտնել է, որ իր ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ, տեղափոխվել է Վինձորի արվարձանային ամրոց: Թագուհին ստիպված է եղել չեղարկել ծրագրված մի շարք միջոցառումներ` կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով:
Թագուհին շնորհակալություն է հայտնել բժիշկներին, գիտնականներին և շտապօգնության աշխատակիցներին: Նա նշել է, որ այս դժվարին ժամանակահատվածում բրիտանացիները պետք է համախմբվեն և դիմակայեն փորձությանը:
«Վստահ եմ, որ մենք պատրաստ ենք այս փորձությանը: Դուք կարող եք վստահ լինել, որ իմ ընտանիքը և ես պատրաստ ենք խաղալ մեր դերը», - ասել է թագուհին: