20/03/2020 17:35
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 1237 նոր դեպք
Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը մոտենում է 20 հազարի, գրանցվել է ավելի քան 1.4 հազար մարդու մահ, նշել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:
«Հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 1237 նոր դեպք, ընդհանուր առմամբ 19644 մարդ վարակվել է, ապաքինվել է 6745 հիվանդ: Հաշվի առնելով, որ մեկ օրում 149 մարդ է մահացել, մահվան դեպքերի թիվը հասել է 1433-ի», - գրել է Վահաբզադեն Twitter- ում: