20/03/2020 19:12
Կորոնավիրուսով վարակվածների քանակով Իսպանիան առաջ է անցել Իրանից
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19 980-ի, հայտնում է РИА Новости-ն:
Մեկ օրում երկրում 2.8 հազար մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այսպիսով Իսպանիան վարակակիրների թվով շրջանցել է Իրանին:
«Մեկ օրում 235 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը 1002 է», - ասուլիսում ասել է Իսպանիայի առողջապահության նախարարության նախազգուշացման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը:
Նրա խոսքով` ապաքինվել է 1588 մարդ: