20/03/2020 14:01
Կաննի կինոփառատոնը հետաձգվել է
Կաննի կինոփառատոնը, որի անցկացումը նախատեսված էր մայիսի 12-23-ը, չի կայանա՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով, ասվում է փառատոնի Twitter-ի պաշտոնական էջում:
«Առողջապահության ոլորտում և զարգացող իրավիճակի ֆոնին Կաննի 73-րդ փառատոնը չի կարող անցկացվել նախանշված ժամկետում՝ մայիսի 12-23», - ասվում է հաղորդագրության մեջ:
Կազմակերպիչները հայտնել են, որի հետագա գործողությունների մի քանի տարբերակ է դիտարկվում:
«Դրանցից կարևորը փառատոնի տեղափոխումն է հունիսի վերջ- հուլիսի սկիզբ», -նշել են նրանք: