20/03/2020 15:45
Մարտի 25-ին կազմակերպելու է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը
«SkyUp» ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպելու է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:
ՀՀ ԱԳՆ-ն խնդրում է բոլոր ցանկացողներին գրանցվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում:
Էլ․ փոստ՝ [email protected]
Թեժ գիծ՝ +380733737447
Հասանելի է նաև #Viber և #WhatsApp հավելվածներով։
կամ
Օդեսայում գլխավոր հյուպատոսություն
Էլ․ փոստ՝ [email protected]
Թեժ գիծ՝ +380487039178
Viber/ WhatsApp` +380683008877