20/03/2020 16:06
Քննարկվում է Օլիմպիական խաղերը հանդիսատեսների մասնակցությամբ անցկացնելու հարցը
Հարավային Կորեայի, Չինաստանի և Ճապոնիայի արտգործնախարարներն իրենց աջակցությունն են հայտնել օլիմպիական խաղերը հանդիսատեսների մասնակցությամբ անցկացնելուն, հայտնում է Reuters-ը:
Պաշտոնյաները մարտի 20-ին տեսահամաժողով են կազմակերպել, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ օլիմպիական կրակը Հունաստանից տեղափոխվել է Ճապոնիա:
Հիշեշեցնենք, որ կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019թ.-ի դեկտեմբերին՝ Չինաստանի Ուհան քաղաքում: Վերջին տվյալներով՝ հիվանդությունից մահացել է ավելի քան 9 հազար մարդ, ապաքինվել է 85 հազարը:
Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 240 հազարը: