20/03/2020 16:45
ԱՄՆ-ն չի կարծում, որ իրենց պատժամիջոցները խոչընդոտում են Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարը
Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցները չեն խոչընդոտում այդ երկրում նոր կորոնավիրուսի դեմ պայքարը: Նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Իրանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը:
«Դա ռեժիմի սիրված հայտարարությունն է, թե պատժամիջոցներն ազդում են իրենց ժողովրդին օգնելու ունակության վրա: Դա այդպես չէ», - ասել է նա:
«Ռեժիմի նկատմամբ առավելագույն ճնշման մեր քաղաքականությունը շարունակվում է և շարունակվելու է, քանի որ, ինչպես ասացի՝ ԱՄՆ պատժամիջոցները չեն խոչընդոտում Իրանին օգնության հասանելիությունը», - նշել է Հուկը:
Ըստ նրա՝ իրանական իշխանությունները բավականաչափ միջոցներ ունեն իրավիճակը հաղթահարելու համար:
«Էլիտան շատ փող ունի», - համոզված է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը: