20/03/2020 13:49
G7-ի առաջնորդների հանդիպումն ԱՄՆ-ում չեղարկվել է, այն կանցկացվի տեսակոնֆերանսով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկում է հունիսին Քեմփ Դևիդում նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը, հայտնում է Reuters-ը
Նման որոշում կայացվել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված:
Թրամփը տեսակոնֆերանս է անցկացրել աշխարհի խոշորագույն արդյունաբերող զարգացած երկրների առաջնորդների հետ այս շաբաթվա սկզբին: Նա նախատեսում է նման կապի մեջ մտնել նրանց հետ նաև ապրիլին, մայիսին և հունիսին: