20/03/2020 18:50
ՌԴ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6 տոկոս
Ռուսաստանի բանկը 2020թ. մարտի 20-ին որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 56%: Այս մասին ասվում է ռուսական կարգավորչի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Համապատասխան որոշումը կայացրել է ՌԴ ԿԲ-ի տնօրենների խորհուրդը:
«Փետրվար-մարտ ամիսներին երկրում իրադրությունը շեղվել է Ռուսաստանի բանկի կանխատեսումներից», - ասվում է հայտարարության մեջ:
ԿԲ-ում նշել են, որ տոկոսադրույքի պահպանումը տեղի է ունեցել արտաքին պայմաններից ելնելով: Խոսքը կորոնավիրուսի համաճարակի տարածման և նավթի գների կտրուկ անկման մասին է: