20/03/2020 19:16
Շվեյցարիայում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում աճել է մոտ 1000-ով
Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է գրեթե 1000-ով, հայտնում է հանրային առողջապահության դաշնային գրասենյակը:
Ուրբաթ վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 4840, որից 4176-ը հաստատվել է լաբորատոր կրկնակի հետազոտությամբ, ևս 664 մարդ սպասում է կրկնակի թեստավորման արդյունքները: Հիվանդության հետևանքով մասհացել է 43 մարդ:
Այսպիսով, հայտնաբերված վարակակիրների ընդհանուր թիվը մեկ օրում ավելացել է 952-ով: