20/03/2020 15:18
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 10 հազարը
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով թոքաբորբից մահացել է 10.030 մարդ: Այդ մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները՝ հիմնված երկրների իշխանությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական հաղորդագրությունների վրա:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 244.5 հազար մարդ:
Վարակվածների թվաքանակի առումով Չինաստանը շարունակում է մնալ առաջին տեղում, որտեղ հայտնաբերվել է SARS-CoV-2 կորոնավիրուսով 81 199 հիվանդ: Այնուամենայնիվ, դրա հետևանքով առաջացած մահացածների թվով առաջին տեղում հայտնվել է Իտալիան, որտեղ արդեն մահացել է 3405 մարդ: Երկրում վարակված է ավելի քան 41 հազար մարդ:
Իրանը վարակների և զոհերի թվով երրորդ տեղում է: Այնտեղ 18,4 հազար մարդ հիվանդացել է, 1284-ը՝ մահացել են: