20/03/2020 18:37
Մեծ Բրիտանիայի իշխանությունները թոշակի անցած բժիշկներին խնդրում են վերադառնալ աշխատանքի
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 65 հազար թոշակառու բուժաշխատողներին խնդրել է վերադառնալ աշխատանքի և օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում, հաղորդել է «BBC News»-ը:
Առողջապահության նախարարության ղեկավար Մեթյու Հենքոկը հույս է հայտնել, որ 50 000 նախկին բուժքույրերի և 15 000 թոշակառու բժիշկների շարքում «հազարավոր մարդիկ կարձագանքեն այդ խնդրանքին»:
Մեծ Բրիտանիայում նաև կամավորները կներգրավվեն կորոնավիրուսով վարակվածների բուժմանը, մի քանի շաբաթում նրանք կանցնեն հատուկ նախապատրաստական դասընթաց: Բացի այդ՝ բժշկական համալսարանների ավարտական կուրսերի ուսանողները նույնպես կպայքարեն վարակի դեմ:
Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 3,2 հազար դեպք, մահացել է 144 մարդ: