20/03/2020 20:47
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն իր շահույթից 5 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել՝ ի աջակցություն Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Սա «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի փոքրիկ ներդրումն է՝ ի օգնություն վարակի դեմ պայքարող և սեփական առողջությունը վտանգող բժիշկներին և ամբողջ առողջապահական համակարգին:
Հավատում ենք, որ համախմբման և միասնական ջանքերի շնորհիվ կկարողանանք շուտով հաղթահարել այս մարտահրավերը։
Առողջություն և ուժ բոլորիս: