20/03/2020 13:00
Օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար. նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբոքի իր էջում գրել է, որ հարգում և խրախուսում են մեր մարզիկների ու ապագա չեմպիոնների աշխատանքն ու ջանքը: Նա գրել է.
«Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար, նախկինի 100 հազար դրամի փոխարեն: 140 հազար և 100 հազար դրամ համապատասխանաբար կստանան օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները: Պատվովճարներ են սահմանված նաև աշխարհի առաջնության հաղթողի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների համար (պատվովճարները կտրվեն ցմահ):
Մանրամասները կհրապարակվեն երեկ ընդունված կառավարության որոշումը հրապարակելուց հետո»: